Համաձայն ՀՀ կառավարության 15.07.2021թ․ թիվ 1169-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 31.10.2024թ․ կնքված թիվ 1 համաձայնագրի, Դիլիջան համայնքին հատկացվել է 1 786 400 ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով։ ՀՀ կառավարության 28.12.2023թ․ թիվ 2323-Ն և 22.08.2024թ․ թիվ 1341-Ն որոշումների, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 04.11.2024թ․ կնքված թիվ ԴՄ-ԴԵԴ-2024 պայմանագրի Դիլիջան համայնքին հատկացվել է 1 525 900 ՀՀ դրամ՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարները ճանաչել եկամուտ և ծախս։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1 786 400 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ և 1 525 900 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ գումարները ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1 786 400 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ «09-01-01» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածով, իսկ 1 525 900 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամը՝ Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ «09-05-01» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։