Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող մշակույթի պալատի 2-րդ հարկի բաց պատշգամբը անհատույց օգտագործման «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպությանը հանձնելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը և մարմնին կից հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
3.Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 9523.0քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը , բնակավայրերի հողերից 100,0քմ մակերեսով հողամասը աճուրդի և 560,6քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
4. Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց թիվ 14/1 հասցեի շինությունները և վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
5. Դիլիջանհամայնքի 2018թ. բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
6. Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաք-առողջարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի միջև կնքված եղբայրական կապեր հաստատելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
7. Դիլիջանի համայնքի 2018թ.բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
9. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99/8 հասցեի 218.0քմ մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
10. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4/4 հասցեի 1000.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
11. Գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
12. Գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
13. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավարերի հողերից 17100.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանները և տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին:
Զեկ.Ա.Սանթրոսյան
14. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 5000.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի վարձկալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
15. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան