Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում «46-01-00 «Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար» եկամտային հոդվածից 5700000 ՀՀ դրամի չափով տեղափոխել` «46-19-00 Այլ տեղական վճարներ» եկամտային հոդված-3200000 ՀՀ դրամ և «28-60-00 ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման վճար» եկամտային հոդված-2500000 ՀՀ դրամ :
բ) Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
· «01-01-01- Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում պակասեցնել «4111-Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածից 501934 ՀՀ դրամ , «4212- -Էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածից 1330000 ՀՀ դրամ և«4237 -Ներկայացուցչական ծախսեր » տնտեսագիտական հոդվածից 1000000 ՀՀ դրամ, ավելացնել «4221-Ներքին գործուղումներ» տնտեսագիտական հոդվածին - 100000 ՀՀ դրամ, «4222-Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» տնտեսագիտական հոդվածին - 580000 ՀՀ դրամ և «4231-Վարչական ծառայություններ » տնտեսագիտական հոդվածին -100000 ՀՀ դրամ:
· «04-05-01-Ճանապարհային տրանսպորտ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում պակասեցնել «4111-Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածից 500000 ՀՀ դրամ , «4264-Տրանսպորտային նյութեր» տնտեսագիտական հոդվածից 3129279 ՀՀ դրամ
· «04-07-03-Զբոսաշրջություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում պակասեցնել «4267-Կենցաղային և հանրային սննդի նյութեր» ծախսային հոդվածից 1000000 ՀՀ դրամ
· «06-03-01-Ջրամատակարարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում պակասեցնել «4264-Տրանսպորտային նյութեր» տնտեսագիտական հոդվածից 500000 ՀՀ դրա, իսկ «4622-Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին ավելացնել - 5029279 ՀՀ դրամ,
· «06-04-01-Փողոցների լուսավորում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4622--Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» ծախսային հոդվածին ավելացնել 1330000 ՀՀ դրամ
· «08-02-04-Այլ մշակութային կազմակերպություններ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում պակասեցնել «4511-Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » ծախսային հոդվածից 379356 ՀՀ դրամ և «4269-Հատուկ նպատակային այլ նյութեր» ծախսային հոդվածին ավելացնել 35000 ՀՀ դրամ
· «09-06-01-Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4269-Հատուկ նպատակային այլ նյութեր» ծախսային հոդվածին ավելացնել 1166290 ՀՀ դրամ
գ) Դիլիջան համայնքի 2018 թվականի բյուջեի ֆոնդային մասի ծախսային բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
· «06-04-01-Փողոցների լուսավորում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածից պակասեցնել 480000 ՀՀ դրամ և ավելացնել«04-05-01-Ճանապարհային տրանսպորտ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5134-Նախագծահետազոտական ծախսեր » ծախսային հոդվածին:
· «09-01-01-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5122-Վարչական սարքավորումներ» ծախսային հոդվածից պակասեցնել 170000 ՀՀ դրամ ավելացնել «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին: