Դիլիջանի համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ հանայնքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 20, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 20, երկու սենյականոց՝ 59,0ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 88500 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանելով 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |