Դիլիջանի քաղաքապետի 2016թ. մայիսի 16-ի թիվ 114-Ա որոշմամբ առաջարկվել է Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 21/2 հասցեի 1220.0քմ հողամասը ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում: Նշված 1220.0քմ հողամասից 987.1քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 21/2 հասցեի 1220.0քմ հողամասի մի մասը՝ 987.1քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում, որպես <<Բնակավայրերի հողերի>> բնակելի կառուցապատման հող: |