Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 152
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 ապրիլի 2021 թվականի N 152

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ, ԺԱՄԸ 24-00-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք հայտ են ներկայացրել համայնքապետարան` իրենց սեփական ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ վաճառքի , ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու, ժամը 24-00-ից հետո առևտուր և վիճակախաղեր կազմակերպելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերի , «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերի  պահանջներով`

1. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Փարադայս Հոթել>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
2. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Փարադայս Հոթել>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
3. Բավարարել հայտերը և տալ ժամը 24-00-ից հետո առևտրի օբյեկտ կազմակերպման թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Աստրոն>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Վահագն Ղալումյան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
4. Բավարարել հայտերը և տալ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ վաճառքի կազմակերպման թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Աստրոն>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-<<Վահագն Ղալումյան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

5. Բավարարել հայտերը և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն 01 հունվարի 2021-30 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Արթուր Զախարյան անհատ ձեռնարկատեր
-Բավական Մովսեսյան անհատ ձեռնարկատեր
-<<Վահագն Ղալումյան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
6. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն 01 ապրիլի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Սեյրան Հախվերդյան անհատ ձեռնարկատեր:
7. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն 01 ապրիլի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Լևել Գուդ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
8. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 ապրիլի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Լևել Գուդ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

9. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2020թ.
 նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner