Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Գագիկ Լևոնի Բադալյանը և Լևոն Հայկազի Բադալյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 14-րդ փողոցի թիվ 4 հասցեի, իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող բնակելի տան 1540.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի/ 169.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 169.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներկուերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի 169.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 89496 /ութսունինը հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Գագիկ և Լևոն Բադալյաններին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի 169.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 89496 /ութսունինը հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով, քաղաքացիներ Գագիկ Լևոնի Բադալյանին և Լևոն Հայկազի Բադալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|