Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքապետարանի կարիքների համար համակարգչային ծրագրային ապահովման /հողի հարկի և գույքահարկի գործող տեղեկատվական ավտոմատացված համակարգի ծրագրային ապահովման սպասարկում, համակարգի աշխատանքն ապահովող համակարգիչների և համակարգչային սարքավորանքի տեխնիկական սպասարկում և նորոգում ըստ անհրաժեշտության, համակարգեր օգտագործող անձնակազմին գույքահարկի և հողի հարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգերի տեխնիկական պահանջներին ծանոթացում և օգտագործողի ձեռնարկի տրամադրում/ սպասարկման ծառայություններ ձեռք բերելու նպատակով հատկացում կատարելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար համակարգչային ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների գնման նպատակով համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /բաժին 01, խումբ 03, դաս 03, հոդված 4232/ հատկացնել 345600 դրամ:
|