Դիլիջան համայնի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել փոխհատուցել Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 135 աշխատակիցների հերթական բժշկական ստուգումների անցկացման ծախսերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է`
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, և Դիլիջանի համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09 խումբ 06 դաս 01// 4729 հոդված հատկացնել 371500 դրամ, այդ թվում `
«Դիլիջանիթիվ 1 մանկապարտեզ»ՀՈԱԿ 26 աշխատող -66600 դրամ
«Դիլիջանիթիվ 2 մանկապարտեզ»ՀՈԱԿ25 աշխատող -62500 դրամ
«Դիլիջանիթիվ 3 մանկապարտեզ»ՀՈԱԿ 22 աշխատող - 58200 դրամ
«Դիլիջանիթիվ 4 մանկապարտեզ»ՀՈԱԿ 21 աշխատող - 56100 դրամ
«Դիլիջանիթիվ 5 մանկապարտեզ»ՀՈԱԿ 6 աշխատող - 24600 դրամ
«Դիլիջանիթիվ 6 մանկապարտեզ»ՀՈԱԿ 7 աշխատող - 26700 դրամ
«Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ 17 աշխատող - 47700 դրամ:
«Թեղուտի մանկապարտեզ» ՀՈԱԿ 11 աշխատող - 29100 դրամ: