Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող գ. Հաղարծին 1-ին փողոց 9-րդ փկղ 5 հասցեում գտնվող տեխսպասարկման կետը 100քմ սպասարկման հողամասով որպես մեկ ամբողջական լոտ, հետևյալ աճուրդային լոտով և պայմաններով աճուրդ-վաճառքի ներկայացնելու հարցը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն գ. Հաղարծին 1-ին փողոց 9-րդ փկղ 5 հասցեում գտնվող տեխսպասարկման կետը100 քմ սպասարկման հողամասով որպես մեկ ամբողջական լոտ, հետևյալ աճուրդային լոտով և պայմաններով աճուրդ-վաճառքի ներկայացնելու հարցին և հաստատել հետևյալ մեկնարկային գինը՝
1. Լոտ 2 /ԱԳ-10/ - գ. Հաղարծին 1-ին փողոց 9-րդ փկղ 5 տեխսպասարկման կետ ` 100քմ սպասարկման հողամասով, մեկնարկային գինը` 572800 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: