Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. հունվարի 30-ի թիվ 42-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 18/8 հասցեի 800.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված 800.0քմ հողամասից 513.5քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 18/8 հասցեի 800.0քմ հողամասի մի մասը՝ 513.5քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |