Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վաղինակ Միշայի Եսայանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 56/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 385.0քմ հողամասին կից գտնվող /Շամախյան փողոցի թիվ 56/3 հասցեի/ 70.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 70.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 56/3 հասցեի 70.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 86940 /ութսունվեց հազար ինը հարյուր քառասուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Վաղինակ Եսայանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 56/3 հասցեի 70.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 86940 /ութսունվեց հազար ինը հարյուր քառասուն/ դրամ արժեքով, քաղ. Վաղինակ Եսայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |