Համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի բնակիչներ գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով՝
· Ք.Դիլիջան Կամո փողոցի թիվ 22 հասցեի բնակիչ Ստեփան Սիմոնյանը- գույքահարկի տույժը-24480 դրամ
· Ք.Դիլիջան Մյասնիկյան փողոցի թիվ 1հասցեի բնակիչ Բորիս Մելյանը- գույքահարկի տույժը -41975 դրամ
· Ք.Դիլիջան Գայի փողոցի 84/7 հասցեի բնակիչ Արարատ Ստեփանյանը- գույքահարկի տույժը-34686 դրամ
· Ք.Դիլիջան Գայի փողոցի 84/38 հասցեի բնակիչ Վահան Խաչատրյանը- գույքահարկի տույժը -131844 դրամ
· Ք.Դիլիջան Շահումյան փողոցի 19/1 հասցեի բնակիչ Արմեն Մանուկյանը- հողի հարկի տույժը -10957 դրամ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն և նշված քաղաքացիներին ազատել առաջացած գույքահարկի և հողի հարկի տույժերից՝
· Ք.Դիլիջան Կամո փողոցի թիվ 22 հասցեի բնակիչ Ստեփան Սիմոնյանին գույքահարկի տույժից-24480 դրամ
· Ք.Դիլիջան Մյասնիկյան փողոցի թիվ 1հասցեի բնակիչ Բորիս Մելյանին գույքահարկի տույժից -41975 դրամ
· Ք.Դիլիջան Գայի փողոցի 84/7 հասցեի բնակիչ Արարատ Ստեփանյանին, գույքահարկի տույժից-34686 դրամ
· Ք.Դիլիջան Գայի փողոցի 84/38 հասցեի բնակիչ Վահան Խաչատրյանին գույքահարկի տույժից -131844 դրամ
· Ք.Դիլիջան Շահումյան փողոցի 19/1 հասցեի բնակիչ Արմեն Մանուկյանին հողի հարկի տույժից -10957 դրամ: