Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նարեկ Համլետի Դավթյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 300.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Շահումյան փողոցի թիվ 19/12 հասցեի/ 300.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 300.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19/12 հասցեի 300.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 372600 /երեք հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Նարեկ Դավթյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19/12 հասցեի 300.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 372600 /երեք հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Նարեկ Համլետի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|