Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անահիտ Վանիկի Թամամյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով, վարձակալության իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի, 11-042-0087-0108 ծածկագրով, 18.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Անահիտ Թամամյանին: Հանձնաժողովը նշում է, որ նշված 18.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 30062017-11-0013/: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի, 11-042-0087-0108 ծածկագրով, 18.0քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով, քաղ. Անահիտ Վանիկի Թամամյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 7-րդ փկղ. թիվ 21 հասցեի 18.0քմ հողամասի վարձակալության իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանել 9000 դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|