Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գարիկ Գագիկի Մելիքսեթյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, վարսավիրանոց կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/8 հասցեի, 11-042-0045-0046 ծածկագրով, 15.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Գարիկ Մելիքսեթյանին:
Հանձնաժողովը նշում է, որ նշված 15.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 08092016-11-0019/:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/8 հասցեի, 11-042-0045-0046 ծածկագրով, 15.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Գարիկ Գագիկի Մելիքսեթյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/8 հասցեի 15.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 7500 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: