Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի 2017-2021թ.թ. զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի սեփականության 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/8 հասցեի 15,0 քմ հողամասը քաղ. Գարիկ Մելիքսեթյանին կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի տրամադրելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Գույքի օտարման մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 5. Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 46/1հասցեի 31,0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Թեղուտ գյուղի 0,0705 հա մակերեսով, 11-029-0800-0001 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 0,06348 հա ընդհանուր մակերեսով, թվով 5 հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|