Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կրիստինա Լեժանսկայան՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 105 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 600.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոցի թիվ 105/1 հասցեի/ 354.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 354.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 105/1 հասցեի 354.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 440786 /չորս հարյուր քառասուն հազար յոթ հարյուր ութսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Կրիստինա Լեժանսկայային: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 105/1 հասցեի 354.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 440786 /չորս հարյուր քառասուն հազար յոթ հարյուր ութսունվեց/ դրամ արժեքով, քաղ. Կրիստինա Լեժանսկայային օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|