Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. ապրիլի 6-ի թիվ 178-Ա որոշմամբ, քաղ. Մելսիկ Սամսոնի Ենգիբարյանի կողմից Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոցի 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների, մասնավորապես՝ հյուրանոցային համալիրի 271.56քմ ընդհանուր արտաքին մակերեսով ննջարանային մասնաշենքի /թիվ 1/ և 45.6քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 2/, նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել են օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02052018-11-0035/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց թիվ 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները և վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված 317.16քմ ընդհանուր մակերեսով շինությունները և վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասն օտարել քաղ. Մելսիկ Ենգիբարյանին, համապատասխանաբար, 1255954 դրամ և 66960 դրամ արժեքներով: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց թիվ 14/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ հյուրանոցային համալիրի 271.56քմ ընդհանուր արտաքին մակերեսով ննջարանային մասնաշենքը /թիվ 1/ և 45.6քմ արտաքին մակերեսով տաղավարը /թիվ 2/, ինչպես նաև վերջիններիս սպասարկման 465.0քմ հողամասը, համապատասխանաբար, 1255954 դրամ և 66960 դրամ արժեքներով, քաղ. Մելսիկ Սամսոնի Ենգիբարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |