Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 376.0քմ հողամաս /Լոտ-16(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 90/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 2632000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 2763600 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ. թիվ 8 հասցեի բնակիչ Վարդիթեր Սանթրոսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 90/1 հասցեի 376.0քմ մակերեսով հողամասը բնակելի տան կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ. թիվ 8 հասցեի բնակիչ Վարդիթեր Սանթրոսյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Վարդիթեր Սանթրոսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 2763600 /երկու միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 1316000/մեկ միլիոն երեք հարյուր տասնվեց հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: