Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 14092020-11-0014 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 106 հասցեի 437.0քմ հողամասը հանդիսանում է քաղաքացի Ժենյա Այվազի Թալանչյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում առկա բնակելի տների ինքնակամ կցակառույցները օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 106 հասցեի բնակելի տանը առկա է ինքնակամ իրականացված 55.0127քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույցներ, ինչպես նաև հողամասում առկա օժանդակ շինությունները վերակառուցվել են որպես բնակելի տան /ավելացվել է 2-րդ հարկ/, որի արտաքին մակերեսը կազմում է 41.2248քմ (կառուցված մինչև 01.08.2015թ.) /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր 2023VGJR9J: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, վերոգրյալ 96.2375քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կցակառույցները օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 222886 /երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Քաղաքացի Ժենյա Այվազի Թալանչյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 106 հասցեի հողամասում առկա բնակելի տների ինքնակամ կցակառույցները՝ 96.2375քմ ընդհանուր արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ․ Ժենյա Թալանչյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տների կցակառույցների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 222886 /երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր ութսունվեց/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: