Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 280
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ. ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 16/1 ՀԱՍՑԵԻ 0.03415ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանը, Ժիրայր Արշակի Բաբինյանը և Արմեն Արշակի Բաբինյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 4 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 2380.0քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի/ 341.5քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 341.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի 341.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 175873 /հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանին, Ժիրայր Արշակի Բաբինյանին և Արմեն Արշակի Բաբինյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/1 հասցեի 341.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 175873 /հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Հերմինե Արամի Սարգսյանին, Ժիրայր Արշակի Բաբինյանին և Արմեն Արշակի Բաբինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner