|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1034 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2024Թ. ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 24/Թ-65 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արթուր Աղաբեկյանը՝ իրեն տրամադրված շինարարության թույլտվությունը չեղյալ համարելու խնդրանքով: Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի մայիսի 10-ին քաղաքացի Արթուր Աղաբեկյանին տրամադրված թիվ 24/Թ-65 շինարարության թույլտվությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 130-րդ, 131-րդ կետերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով` 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի մայիսի 10-ին տրված թիվ 24/Թ-65 շինարարության թույլտվությունը ճանաչել ուժը կորցրած: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|