Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Աշոտ Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-042-010-010 կադաստրային ծածկագրով 0.065հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-042-010-010 կադաստրային ծածկագրով 0.065հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 5-րդ փողոց, թիվ 98:
2. Պարտավորեցնել քաղ. Աշոտ Թամրազյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: