|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2025 թվականի N 741 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 1239.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 5 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1239.6քմ մակերեսով թվով 5 հողամասերը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով և պայմաններով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 09-ի թիվ 996-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները` 1.2025 թվականի հոկտեմբերի 31-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1239.6քմ մակերեսով թվով 5 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2.Մրցույթի օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 01-ը: 3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1)սահմանել կառուցապատման իրավունքի մրցույթի պայմանները, 2)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(32.00 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|