Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2684
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավարի թափուր հաստիքների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/11/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/01/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Հաղարծին և  Թեղուտ միջնակարգ դպրոցների, Մոնթե մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար:

ՏԱՐԻՔԸ՝ 18 և բարձր

 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խմբակավարը դասավանդումը իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական  6 դասաժամով, բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբակավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։

  • ՏՏ ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։

  • Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։

  • Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։

  • Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։

  • Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի, որպես առավելություն։

  • Կազմակերպչական ուժեղ հմտություններ։

  • Պատասխանատվություն և ճշտապահություն։

  • Ունենալ ցանկություն և ժամանակ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։

  • Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։

  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։

  • Կիսվել գիտելիքներով և հմտություններով Արմաթի մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն

  • Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։

  • Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները համաձայն Արմաթի մեթոդաբանությանը։

  • Լինել ակտիվ Արմաթի համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։

  • Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։

  • Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։

 

ԱՐՄԱԹ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը:
Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։
Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:

ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

 

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner