Այսօր: Ուրբաթ, 7 Մայիսի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.21 «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակներում իրականացվեց մի շարք միջոցառումներ
ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող BSB 1138 «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակներում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը վերջերս իրականացրեց թափոնների կառավարմանն ուղղված հանդիպում/դասընթաց:
Ծրագրի շրջանակներում իրականացվեց մի շարք միջոցառումներ. ձեռք բերվեցին մամլիչ, շշերի և թղթերի հավաքագրման արկղեր:
Կոչ ենք անում առանձնացնել պլաստմասե շշերն աղբից և լցնել համապատասխան արկղերի մեջ:
Արկղերը տեղադրված են հետևյալ հասցեներում՝ Մյասնիկյան փ.(համայնքապետարանին կից, ACBA բանկի մոտակայքում), Շահումյան փ., Կալինինի փ., ինչպես նաև, Գոշ և Աղավնավանք գյուղական բնակավայրերում:
05.05.21 Քաղաքացիների ընդունելություն Դիլիջան համայնքում
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 12 քաղաքացի՝ Դիլիջանից և հարակից գյուղերից:
Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ սոցիալական, աշխատանքի տեղավորման, առողջական և քաղաքաշինական բնույթի: Բոլոր խնդիրներն արձանագրվել են, իսկ դիմումներին ընթացք տալու համար մարզպետը հստակ հանձնարարականներ է տվել:
03.05.21 «Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված երիտասարդների ինտեգրման խթանում Դիլիջան համայնքում»
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված երիտասարդների ինտեգրման խթանում Դիլիջան համայնքում» ծրագրի փակման արարողությունը:
Ծրագիրն իրականացվում էր Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ–ի մարզային գործընկերությամբ:
Ծրագրի նպատակն էր նպաստել արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված երիտասարդների համանյքային ինտեգրմանը, ակտիվ երիտասարդական կապերի ստեղծմանը, մասնակցությանը համայնքային կյանքին:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նմանատիպ ծրագրերի իրականացմանը:
03.05.21 Խորհրդակցություն
Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում առկա և հրատապ լուծում պահանջող հարցերը, հատկապես բնակչության սպասարկման ոլորտի հետ կապված: Համայնքի ղեկավարը կարևորեց զբոսաշրջության ակտիվացման հետ կապված համայնքում ավելացող խնդիրներին ու հարցերին հնարավորինս արագ արձագանքելն ու դրական լուծում տալը։ Ներկաներին հորդորեց ամենօրյա ռեժիմով շրջայցեր կազմակերպել համայնքի տարածքում, հայտնաբերել և հրատապ լուծում տալ խնդիրներին։ Ստույգ հանձնարարականներ ստացան բնագավառների պատասխանատուները: 
 
03.05.21 Մայիսի 5-ին Դիլիջան համայնքի բնակիչներին կընդունի ՀՀ Տավուշի մարզպետ՝ Հայկ Ղալումյանը
Մայիսի 5-ին, չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մոտ։
01.05.21 Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր

Հարգելի աշխատավորներ.
Դիլիջանի համայնքապետարանը շնորհավորում է ձեզ Աշխատանքի օրվա առթիվ:
Մարդկության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ գրավականն է: Աշխատող մարդը պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան վիճակից կամ տարիքից, իր աշխատանքն անհրաժեշտ է պետության կայացման գործում։
Պետք է գնահատել և պաշտպանել աշխատող մարդուն և նրա իրավունքները, արժանապատիվ պայմաններ և հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար։
Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա կապակցությամբ` մաղթում ենք բարեկեցիկ կյանք, քաջառողջություն, աշխատանքային բեղուն ընթացք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և երկրի բարգավաճման:

30.04.21 Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի հանրային քննարկում
Տեղի ունեցավ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի հանրային քննարկում: Դիլիջան համայնքի թվով 11 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում, Դիլիջան համայնքի մշակույթի պալատի հիմնանորոգում և Դիլիջան քաղաքի Կալինինի փ. 4-րդ նրբ. թիվ 14 հասցեից մինչև Սարալանջի փ.9-րդ նրբ. թիվ 4 հասցեի ճանապարհահատվածի (բետոնային) հիմնանորոգման աշխատանքներ:
Քննարկմանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ, հիմնարկ–ձեռնարկություններ ներկայացնող անձիք և համաքաղաքացիներ: Համայնքը ողջունում է և տալիս համաձայնություն հնարավոր իրականացվելիք ծրագրերի համար:
26.04.21 Համապետական ծառատունկ
Ապրիլի 25-ին «Տասը միլիոն ծառ» համապետական ծառատունկի շրջանակներում Դիլիջան համայնքում տնկվեց շուրջ 1790 ծառ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին երկրի կայուն և կանաչ զարգացման մեջ իրենց անգնահատելի ներդրումն ունենալու համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner