Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 23-ի թիվ 489-Ա որոշմամբ 2020թ. նոյեմբերի 23-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 6670.0քմ հողամաս /Լոտ-8 (ԳՀ-20)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0662-0003 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 2001000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 2101050 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Վարշավյան 86 հասցեի բնակիչ Համլետ Կարապետյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0662-0003 ծածկագրով 6670.0քմ հողամասը որպես վարելահող օտարել Երևան քաղաքի Վարշավյան 86 հասցեի բնակիչ Համլետ Կարապետյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Համլետ Կարապետյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 2101050 / երկու միլիոն հարյուր մեկ հազար հիսուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 100050 /հարյուր հազար հիսուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: