Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 148
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2020 թվականի N 148

ՔԱՂ. ԶՈՀՐԱԲ ԼԵՆԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն Հայաստանի ազգային արխիվի Դիլիջանի ներկյացուցչության կողմից 15.03.2006թ. տրված թիվ 01-056 արխիվային քաղվածքի՝ քաղ. Զոհրաբ Լենիկի Ասատրյանին <<Գյուղակ>> կոչվող հողերի ցածի մասից /ներկայիս Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 8 հասցեին հարակից տարածք/ դեռևս 1960-ական թվականներին, անհատական բնակելի տան կառուցման նպատակով, հատկացվել է 1400.0քմ հողամաս: Համաձայն Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 01.07.1988թ. նիստի թիվ 9 արձանագրության /արխիվային քաղվածք՝ թիվ 01-064, տրված 10.04.2006թ. Հայաստանի ազգային արխիվի Դիլիջանի ներկյացուցչության կողմից/՝ քաղ. Զոհրաբ Ասատրյանին թույլատրվել է նշված հողամասում կառուցել բնակելի տուն: Առկա է պետականորեն որակավորված անձի կողմից կազմված՝ նշված 1400.0քմ հողամասի հատակագիծը:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Զոհրաբ Ասատրյանի կողմից: Նշված հողամասում կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը (առկա է հարևանների կողմից գրավոր հայտարարություն), քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Բնակելի տան նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Զոհրաբ Ասատրյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1991թ. մարտի 13-ի թիվ 209 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով`
 

1. Քաղ. Զոհրաբ Լենիկի Ասատրյանին, Հայաստանի ազգային արխիվի Դիլիջանի ներկյացուցչության կողմից 15.03.2006թ. տրված թիվ 01-056 արխիվային քաղվածքի համաձայն, <<Գյուղակ>> կոչվող հողերի ցածի մասից /ներկայիս Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 8 հասցեին հարակից տարածքում/ հատկացված հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 4-րդ նրբ., թիվ 8/6:
2. Վերականգնել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ., թիվ 8/6 հասցեի տնամերձ հողամասի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/ փաստաթղթային հիմքերը` 1400.0քմ մակերեսով, քաղ. Զոհրաբ Լենիկի Ասատրյանի սեփականության իրավունքով:
3. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ., թիվ 8/6 հասցեի բնակելի տան նկատմամբ ճանաչել քաղ. Զոհրաբ Լենիկի Ասատրյանի (ծնված 09.11.1951թ.) սեփականության իրավունքը:
4. Պարտավորեցնել քաղ. Զոհրաբ Ասատրյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշումների համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner