|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 դեկտեմբերի 2019 թվականի N 781 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 63.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 63.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային գինը հաստատելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գնով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 169-Ա որոշմամբ: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով` 1. 2019 թվականի դեկտեմբերի 12-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 63.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2. Մրցույթի օր նշանակել 2020 թվականի հունվարի 14-ը: 3. Համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1) սահմանել կառուցապատման իրավունքի մրցույթի պայմանները, 2) նախատեսվող մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(28.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|