Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ.Զոյա Սրաֆիլի Հովհաննիսյանը ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-080-058 ծածկագրով 620,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-080-058 ծածկագրով 620,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 5-րդ փողոց թիվ115:
2. Պարտավորեցնել քաղ.Զոյա Հովհաննիսյանին.
<< Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: