Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 58

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 224.0ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 776.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 224.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը և Բնակավայրերի հողերից 776.4քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները սահմանելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, մակերեսներով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2020թ. փետրվարի 1-ի թիվ 20-Ա որոշմամբ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. 2020 թվականի փետրվարի 14-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 224.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերի և Բնակավայրերի հողերից 776.4քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի:
2. Մրցույթի օր նշանակել 2020 թվականի մարտի 16-ը:
3. Համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովին հանձնարարել.
1) նախատեսվող մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան