Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2020 թվականի N 61

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂ. ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ 25.02.2019Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արսեն Մանուչարյանը՝ Դիլիջանի համայնքի և իր միջև 25.02.2019թ. կնքված Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին հասցեի 0,1282 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը լուծելու խնդրանքով:
 Հաշվի առնելով, որ պայմանագրի հիման վրա նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից պետական գրանցում չի ստացել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին կետի և 468 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջանի համայնքի և Արսեն Մանուչարյանի միջև 25.02.2019թ. կնքված Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին հասցեի 0,1282 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

 

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. փետրվարի  18
  ք. Դիլիջան