Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 67

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԵՎ 1667.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 
Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ. Սուրեն Հովսեփի Ապրեսյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 հասցեի անշարժ գույքից  և  1667,0 քմ տնամերձ հողամասից առանձնացվող շինությանը և  716,1 քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 հասցեի անշարժ գույքից և  տնամերձ հողամասից առանձնացվող 716,1քմ հողամասին  /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Սայաթ-Նովա  փողոց թիվ 3/5, մնացած 950,9 քմ տնամերձ հողամասը և անշարժ գույքը թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Սայաթ-Նովա փողոց թիվ 3:
2. Պարտավորեցնել քաղ. Սուրեն Հովսեփի Ապրեսյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան