Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 482

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0053-0378 ԵՎ 11-003-0053-0001 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ /726.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված,  11-003-0053-0378 և 11-003-0053-0001 ծածկագրերով հողամասերի մի մասի`726.0քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության  իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:  Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի  պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Բնակավայրերի հողերի 11-003-0053-0378 և 11-003-0053-0001 ծածկագրերով հողամասերի մի մասին՝ 726.0քմ մակերեսով հողամասին տալ հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք  Դիլիջան, Սարալանջի փողոց, 8-րդ նրբ. թիվ 2 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2. Նշված 726.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0053-0378 և 11-003-0053-0001 ծածկագրերով հողամասերի մի մասի՝ 726.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան