Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2020 թվականի N 212

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 32 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ  

  Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վահե Ցոլակի Վարդապետյանը` Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 32 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող բնակելի կառուցապատման 803.0քմ հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 32 հասցեի, քաղ. Վահե Ցոլակի Վարդապետյանին պատկանող բնակելի կառուցապատման 803.0քմ հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Պարտավորեցնել Վահե Վարդապետյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. հուլիսի  03
  ք. Դիլիջան