Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 63

ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 106/2 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալվարդ Ստեփանյանը` Դիլիջան համայնքի և իր միջև 2010թ. մայիսի 3-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում նշված, Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 106/2 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին վերոգրյալ հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հաշվի առնելով վերոգրյալը, 2010թ. մայիսի 3-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9.1 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի և 468 հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջանի համայնքի և քաղ. Ալվարդ Ստեփանյանի միջև 2010թ. մայիսի 3-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում կատարել փոփոխություն, մասնավորապես` կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն փոփոխությունն իրականացնել Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. փետրվարի  21
  ք. Դիլիջան