Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 647

<<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 213.08421ՀԱ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 578-Ա որոշմամբ, 2019թ. հոկտեմբերի 18-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 213.08421հա մակերեսով, 11-042-0859-0002 ծածկագրով հողամասը որպես արոտավայր /ԼՈՏ-12(Վ-19), գ.Հաղարծին/, 25 տարի ժամկետով, 639253 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 671216 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամը /ք.Երևան, Մաշտոցի 5ա, բն. 11, տնօրեն՝ Մարսել Կևորկյան/, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 213.08421հա մակերեսով, 11-042-0859-0002 ծածկագրով հողամասը որպես արոտավայր, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի տրամադրել <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 671216 /վեց հարյուր յոթանասունմեկ հազար երկու հարյուր տասնվեց/ դրամ:
2. Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամին առաջադրել հետևյալ պայմանները.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 671216 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 31963 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան