Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2020 թվականի N 66

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 11-042- 071-006 ԾԱԾԿԱԳՐՈՎ 320,0ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ.Արամ Հայկի Պետրոսյանը ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-071-006 ծածկագրով 320,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-071-006 ծածկագրով 320,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 14-րդ փողոց թիվ 8:
2. Պարտավորեցնել քաղ.Արամ Պետրոսյանին.
  << Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. փետրվարի  26
  ք. Դիլիջան