Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 64

ԱՆԱՀԻՏ ԿԱՐԵՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին է դիմել, Դիլիջան քաղաքի Շամախյան փող. 2ա շենք թիվ 3 հասցեի բնակիչ Նորուհի Հարությունյանը,  իր թոռան՝ 11.12.2006թ. ծնված Անահիտ Կարենի Գաբրիելյանի նկատմամբ խնամակալ նշանակելու խնդրանքով : 
     Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, Դիլիջան համայնքի  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 33,34,35,36,37  հոդվածների, 38 հոդվածի 2-րդ կետի, Ընտանեկան օրենսգրքի 135 հոդվածի և "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետի պահանջներով, Դիլիջան համայնքի ղեկավարի 03.02.2020թ.-ի թիվ 39 որոշմամբ, Նորուհի Հարությունյանը նշանակվել է 11.12.2006թ. ծնված Անահիտ Կարենի Գաբրիելյանի նկատմամբ խնամակալ: Ելնելով անհրաժեշտությունից և ղեկավարվելով " Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին" ՀՀ օրենքի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

    Դիլիջան քաղաքի Շամախյան  փող. 2ա շենքի, բն. թիվ 3 հասցեի բնակիչ՝ Անահիտ Կարենի Գաբրիելյանին /ծնված 11.12.2006թ./, հաշվառել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա: 

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. փետրվարի  21
  ք. Դիլիջան