Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2020 թվականի N 213

ՔԱՂ. ԱԼԲԵՐՏ ՀՐԱՉԻԿԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 90Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալբերտ Հրաչիկի Բեգլարյանը՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող, իր սեփականությունը հանդիսացող ավտոտնակի զբաղեցրած հողամասը իրեն օտարելու և վերջինիս նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն 2005թ. ապրիլի 07-ի թիվ 434522 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` նշված ավտոտնակի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 47.0քմ, որի նկատմամբ քաղաքացին ունի վարձակալության իրավունք:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 47.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
   Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ նշված ավտոտնակի զբաղեցրած 47.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 89958 /ութսունինը հազար ինը հարյուր հիսունութ/ դրամ արժեքով քաղ. Ալբերտ Բեգլարյանին օտարելու վերաբերյալ:
   Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  դրույթներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Ալբերտ Բեգլարյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող ավտոտնակին և սպասարկման 47.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Գետափնյա փողոց, թիվ 72/5:
2. Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 72/5 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 47.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 89958 /ութսունինը հազար ինը հարյուր հիսունութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Ալբերտ Հրաչիկի Բեգլարյանին (ծնվ. 24.11.1956թ.):
3. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Ալբերտ Բեգլարյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 89958 /ութսունինը հազար ինը հարյուր հիսունութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել  Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2020թ. հուլիսի  03
  ք. Դիլիջան