Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2019 թվականի N 645

ՔԱՂ. ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 1.00406ՀԱ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 579-Ա որոշմամբ, 2019թ. հոկտեմբերի 18-ին վարձակալության իրավունքի կրկնամրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1.00406հա մակերեսով, 11-044-0315-0071 ծածկագրով հողամասը որպես վարելահող /ԼՈՏ-8(Վ-19), գ.Հովք/, 25 տարի ժամկետով, 10040 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 12048 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Իջևան քաղաքի Անկախության փողոցի 28շ. թիվ 15 բնակարանի բնակիչ Գարիկ Նազարյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1.00406հա մակերեսով, 11-044-0315-0071 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի տրամադրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի 27ա տան բնակիչ Գարիկ Նազարյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 12048 /տասներկու հազար քառասունութ/ դրամ:
2. Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Գարիկ Նազարյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 12048 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 502 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2019թ. հոկտեմբերի  21
  ք. Դիլիջան