Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 537
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2020 թվականի N 537

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/1 ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/2 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 45/1 (277.0քմ)  և Մյասնիկյան փողոց թիվ 45/2 (70.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 347.0քմ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ.-ի նոյեմբերի 11-ի թիվ 533-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած:
2.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 45/1 (277.0քմ)  և Մյասնիկյան փողոց թիվ 45/2 (70.0քմ) հասցեների հողամասերի միավորման արդյունքում առաջացած 347.0քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց թիվ 45/1 հասցեով:
3. Քաղ. Արարատ Թամրազյանին պարտավորեցնել.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner