|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 օգոստոսի 2019 թվականի N 533 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 463-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. հուլիսի 31-ի <<Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-042-0865-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի /68.66657հա մակերեսով հողամասի/ նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու մասին>> թիվ 463-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով` 1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. հուլիսի 31-ի <<Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-042-0865-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի /68.66657հա մակերեսով հողամասի/ նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու մասին>> թիվ 463-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման նախաբանում առաջին պարբերության վերջում <<խոտհարք>> բառը փոխարինել <<արոտավայր /4-րդ կարգ/>> բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|