Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 225
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 225

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 12/3 ՀԱՍՑԵԻ 13.7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ՆՎԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նվեր Գագիկի Առաքելյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12Ա հասցեի շենքին հարակից տարածքում մինչև 20.0քմ հողամաս, առևտրի սրահ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12/3 հասցեի 13.7քմ հողամասը, կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Նվեր Առաքելյանին: 
Հանձնաժողովը նշում է, որ Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12/3 հասցեի 13.7քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի Բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 14032019-11-0014/:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 46.2 կետի ա) ենթակետի, Դիլիջան համայնքի ավագանու 2009թ. ապրիլի 28-ի թիվ 72-Ն որոշման  պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12/3 հասցեի 13.7քմ հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով, տարեկան 13700 դրամ վճարի չափով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Նվեր Գագիկի Առաքելյանին:
2. Քաղաքացու հետ կնքել հողի կառուցապատման  իրավունքի  պայմանագիր,  որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները`պետական գրանցման: Երկամսյա ժամկետում պետական գրանցում չկատարելու դեպքում սույն որոշումը չեղյալ է ճանաչվում:
3. Տրամադրվող հողամասի կառուցապատման նպատակով, քաղաքացուն տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4. Պարտավորեցնել քաղ. Նվեր Առաքելյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) Նախագծային փաստաթղթերը կազմել Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետում:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner