Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 42
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 42

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ 8-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 12 ՀԱՍՑԵԻ, <<ԳՈՇ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՆՖՈԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 100.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Գոշ>> հիմնադրամի տնօրեն Սուրեն Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի, հիմնադրամի սեփականությունը հանդիսացող ինֆոկենտրոնի շենքի սպասարկման 100.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով հիմնադրամին օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի՝ թիվ 2059164, տրված 08.06.2007թ., Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի թիվ 12 հասցեի ինֆոկենտրոնի շենքը հանդիսանում է <<Գոշ>> հիմնադրամի սեփականությունը, որի սպասարկման 100.0քմ հողամասը տրամադրված է <<Գոշ>> հիմնադրամին վարձակալության իրավունքով: Համաձայն 2003թ. դեկտեմբերի 19-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի՝ հողամասի ուղղակի վաճառքի դեպքում վարձակալն ունի այն գնելու նախապատվության իրավունք: Նշված 100.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի 100.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ դրամ արժեքով օտարել <<Գոշ>> հիմնադրամին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի <<Գոշ>> հիմնադրամի սեփականությունը հանդիսացող ինֆոկենտրոնի շենքի սպասարկման 100.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ դրամ արժեքով, <<Գոշ>> հիմնադրամին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner