Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 501
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2020 թվականի N 501

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/5 ՀԱՍՑԵԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 500.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարինե Պողոսյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցե 500.քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26092019-11-0039 վկայականի, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի 500.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում  քաղ. Կարինե Պողոսյանը: Նշված 500.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է Դիլիջանի համայնքի ղեկավարի 2003 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 213 որոշմամբ, 2003 թվականի նոյեմբերի 24-ին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր: Նշված 500.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ավագանին 2020թ. հոկտեմբերի 13-ի թիվ 130-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 500.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 621000 /վեց հարյուր քսանմեկ հազար/ դրամ արժեքով քաղ. Կարինե Պողոսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթները`
 

1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցե 500.քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Կարինե Պողոսյանն ունի վարձակալության իրավունք,  նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 621000 /վեց հարյուր քսանմեկ հազար/ դրամ արժեքով օտարել քաղ. Կարինե Պողոսյանին:
2. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Կարինե Պողոսյանին.
1) Վճարել նշված 500.0քմ հողամասի կադաստրային արժեքը, այն է՝ 621000 /վեց հարյուր քսանմեկ հազար/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշումների համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner