Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 207
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2021 թվականի N 207

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք հայտ են ներկայացրել համայնքապետարան` իրենց սեփական ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, բացօթյա առևտրի կազմակերպման, ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի  9-րդ և 12-րդ կետերի , «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի  պահանջներով`

1. Բավարարել հայտերը և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Լիանա Եսայան անհատ ձեռնարկատեր
-Արմեն Սահակյան անհատ ձեռնարկատեր:
2. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն  01 հունվարի 2021թ.-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Ալիս Փենեսյան անհատ ձեռնարկատեր:
3. Բավարարել հայտերը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 մայիսի 2021թ.-30 սեպտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Դ-Վենչուրս>>փակ բաժնետիրական ընկերություն:
4. Բավարարել հայտերը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հունվարի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Ալիս Փենեսյան անհատ ձեռնարկատեր:
5. Բավարարել հայտը և տալ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն 01 մայիսի 2021-30 սեպտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-<<Դ-Վենչուրս>>փակ բաժնետիրական ընկերություն:
6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner