Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 23-ի թիվ 489-Ա որոշմամբ 2020թ. նոյեմբերի 23-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 5256.0քմ հողամաս /Լոտ-9 (ԳՀ-20)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0648-0016 ծածկագրով հողամասը որպես արոտավայր, խոտհարք, 1051200 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1208880 դրամ առավելագույն գնով հաղթեց Ծովագյուղ գյուղի 18-րդ փ. 36 տան բնակիչ Ղուկաս Խաչատրյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0648-0016 ծածկագրով 5256.0քմ հողամասը որպես արոտավայր, խոտհարք օտարել Ծովագյուղ գյուղի 18-րդ փ. 36 տան բնակիչ Ղուկաս Խաչատրյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Ղուկաս Խաչատրյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1208880 / մեկ միլիոն երկու հարյուր ութ հազար ութ հարյուր ութսուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 52560 /հիսուներկու հազար հինգ հարյուր վաթսուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: