Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 226
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 226

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 11-044-0318-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 2.2ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 1.0ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի 14.08.2007թ. տրված, թիվ 2068753 վկայականի՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0318-0001  ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր է հանդիսանում քաղ. Աննա Անտոնյանը: Դիլիջանի համայնքապետարանի 2017թ. սեպտեմբերի 25-ի թիվ 17/Թ-24 շինարարության թույլտվության համաձայն՝ քաղ. Աննա Անտոնյանին թույլատրվել է նշված /Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոցի թիվ 7/1 հասցեի/ հողամասում կառուցել պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող տնտեսության շենք: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված շինության սպասարկման հողամասի մակերեսի չափը կազմում է 1.0հա:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին նշված 1.0հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ որպես գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով`
 

1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. սեպտեմբերի 25-ի թիվ 17/Թ-24 շինարարության թույլտվության համաձայն քաղ. Աննա Անտոնյանի կողմից Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0318-0001  ծածկագրով 2.2. հա մակերեսով հողամասում կառուցված պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող տնտեսության շենքի սպասարկման 1.0հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ որպես գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող:
2. Նշված փոփոխությունը հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. սեպտեմբերի 25-ի թիվ 17/Թ-24 շինարարության թույլտվության համաձայն կառուցված պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող տնտեսության շենքին և սպասարկման 1.0հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշ մարզ, Դիլիջան համայնք, 4-րդ փողոց, թիվ 7/1:
4. Պարտավորեցնել քաղ. Աննա Անտոնյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner